ՔԿ-ն ստացել է քաղաքացու կողմից Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետելու միջադեպի մասին նյութերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ֆ

Տեղեկություն էր տարածվել, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը 24News-ին ասաց, որ դեռ չի կարող մանրամասներ հայտնել այս դեպքի առթիվ, քանի որ նյութերը քիչ առաջ են ստացել ոստիկանությունից, պետք է ուսումնասիրվեն։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ