Հայաստանի հետ ծանրամարտի ԱԱ-ն ընդունելու համար կպայքարի ևս 4 երկիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

835

5 երկիր, այդ թվում Հայաստանը, հայտ են ներկայացրել ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունն ընդունելու համար: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

«Մինչև հիմա 5 երկիր է հայտ ներկայացրել աշխարհի առաջնությունն անցկացնելու համար՝ Ալբանիան, Բահրեյնը, Վենեսուելան, Հայաստան և Պերուն: Բոլորն էլ իրենց ծրագիրն են ներկայացրել: Կնայեմ Երևանում կայանալիք առաջնության բացման արարողությունն ու մրցումները: Վստահ եմ՝ Հայաստանը հիանալի Եվրոպայի առաջնություն կանցկացնի: Ես 100 տոկոսով կաջակցեմ Հայաստանին:

Սա Հայաստանի դեմքն է, հյուրընկալությունը, մարդիկ սկսելու են խոսել երկրի մասին»,- ասել է Միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջալուդ Մուհամեդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

--00—ՅՄ