Արշակ Հակոբյանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարացվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

photo_2023-04-14_14-36-09

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը և կալանքի տակ մնալու ժամկետը երկարացրել է ևս 3 ամսով։

Սույն դատական նիստին ավարտվել է քրեական դատավարության օրենքի 311-րդ հոդվածով սահմանված քննարկումը, դատարանը  նախնական դատալսումների փուլը  հայտարարել է ավարտված և  անցել է  հիմնական դատալսումների փուլին։

Նշենք, որ  հաջորդ դատական լսումները նշանակվել են ապրիլի 19-ին, ժամը՝ 16։00-ին, որի ժամանակ հարցաքննության կհրավիրվեն թվով 5 վկաներ, որոնցից առաջինը կհարցաքննվի Վլադիմիր  Գասպարյանը, ով Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ թիվ ՀԿԴ/0036/01/22 գործով հանդիսանում է  ամբաստանյալ։

--00—ՅՄ