«Նուբարաշեն» ՔԿՀ բերված հանձնուքի մեջ բյուրեղանման զանգված է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

նկար

Այսօր՝ ապրիլի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ի. Ա.-ի անվամբ բերված հանձնուքը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեկատարողական  ծառայությունից, հանձնուքում առկա կարտոֆիլի խյուսի մեջ նկատվել է կասկածելի, բյուրեղանման զանգված:

--00—ԼՄ