«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է նվագարկիչի միջից հայտնաբերված կասկածելի զանգվածների փոխանցման փորձը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

e33c4a42-87de-496b-be00-b44e4d97ef57.jpg

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով հիմնարկում նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 26-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալ Դ. Փ.-ի անվամբ որպես հանձնուք բերված նվագարկիչը:

Զննությամբ նվագարկիչի միջից հայտնաբերվել է 9 միկրոդետալ՝ լցված տարբեր տեսակի թմրանյութերին նմանվող զանգվածներով: Մասնավորապես միկրոդետալներից 7-ում առկա են եղել ընդհանուր 16 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ: Մնացած միկրոդետալներում առկա են եղել 0,9 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման և 5,3 գրամ քաշով մուգ դարչնագույն, փոշենման զանգվածներ, ինչպես նաև՝ 5,9 գրամ քաշով, մուգ դարչնագույն, չորացված զանգված:

Հայտնաբերված թմրամիջոցները հանձվել են Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ:

--00—ԶՀ