ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այսօր այցելել են ՀՀ-ում վերջերս կալանավորած 2 ադրբեջանցի զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այսօր այցելել են ՀՀ-ում վերջերս կալանավորած երկու ադրբեջանցի քաղաքացիներին, @ArmeniaSputnik-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նրանց հետ առանձին հանդիպումներ են ունեցել, իսկ նրանք Կարմիր խաչի միջոցով հաղորդագրություններ են ուղարկել ընտանիքի անդամներին։

--00—ԶՀ