Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը հակասում է Բաքվի ու Երևանի համաձայնություններին. Ֆրանսիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը հակասում է Բաքվի ու Երևանի համաձայնություններին։ Այսօր այս մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։

«Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում։ Ֆրանսիան դա անում է ԵՄ–ի, ՄԱԿ–ի երկրների հետ։ Բոլորին քաջալերում ենք վճռականորեն կանգնել արդար և կայուն խաղաղության ճանապարհին» - հավելել է  Կատրին Կոլոնան։

Ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը նշել է նաև, որ կարևոր է շարունակել Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը նաև սահմանագծման եղանակով։ Երկրների տարածքային ամբողջականության հարգանքը նշանակում է նաև հրաժարվել ցանկացած ուժային գործողություններից։

«Ադրբեջանական ուժերի առաջխաղացման հանդիպման մենք չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականության խախտումը։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի։ Եվ դա կասեինք, նաև հակառակ դեպքում։»,-ընդգծել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ