ՀՀ-ի շուրջ 200 քառակուսի կիլոմետր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

մն

Հայաստանի շուրջ 200 քկմ տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք 1990-ականներից ունենք Հայաստանի Հանրապետության տարածք, որ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ ու հիմա էլ ունենք: Ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք, որ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության  ներքո», - նշեց  ԱԳ նախարարը:

 

--00—ԱՊ