Վանաձոր ԲԿ–ի ծննդատանը լույս աշխարհ է եկել ընտանիքի 10-րդ երեխան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

34015

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել մոլոկան ամուսինների 10-րդ երեխան: Այս մասին հայտնում է Վանաձորի բժշկական կենտրոնը։ 4 կգ քաշով եւ 53 սմ հասակով փոքրիկին ծնողներն անվանել են Իլյա։

Ծնունդն ընդունել է մանկաբարձ-գինեկոլոգ Նունե Նապյանը՝ մանկաբարձ Լուսինե Քալաշյանի հետ միասին։ Նեոնատոլոգ` Սվետլանա Պապիկյան։

--00—ՅՄ