Վանաձորի ԲԿ-ում արցախցի 2-րդ փոքրիկն է ծնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

391693546_803127051818295_9024888076951344573_n

Վանաձորի բժշկական կենտրոնում ժամեր առաջ լույս աշխարհ է եկել արցախցի երկրորդ  փոքրիկը: 2800 գրամ քաշով ու 50 սմ հասակով ծնված  Եվան երիտասարդ ընտանիքի առաջնեկն է:

Ծնունդն ընդունել են մանկաբարձ-գինեկելոգներ Արամայիս Դունամալյանն ու Նելլի Միրզոյանը:

Մայրը՝ Վարդուհի Ավակիմյանը, մինչ տեղահանվելը, աշխատել է Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթում՝ որպես երգչուհի:

Ընտանիքը Արցախից բռնի տեղահանվել էր սեպտեմբերի 24-ին՝ Ստեփանակերտից:

Լուսանկարում փոքրիկ Եվան է` բժիշկ Արամայիս Դունամալյանի հոգատար ձեռքերում:

--00—ՅՄ