Բրյուսելից հետո Փաշինյանը և Ալիևը կհանդիպեն Քիշնևում, նրանց կմիանան նաև Մակրոնն ու Շոլցը. Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Բանակցություններում այսպիսի հայտնի սկզբունք կա․ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ էլ դեռ համաձայնեցված չէ։ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպմանը։

«Այս բանակցություններին այդ տեսանկյունից պետք է մոտենանք, որովհետև բանակցային գործընթաց է, և պետք է հասկանանք, որ, կարող է որոշ հարցերում եղել են առաջընթացներ, որոնք ամենահիմնարարը չեն», - ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, թե մայիսի 14-ին Բրյուսելում հանդիպում է լինելու Փաշինյանի և Ալիևի միջև, այնուհետև այդ հանդիպումը շարունակվելու է Քիշնևում.

«Դրան միանալու են նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը։ Կարծում եմ՝ կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մոտարկենք մոտեցումները և առաջ շարժվենք»։

--00—ԱՊ