Թշնամին կրակ է բացել շտապօգնության մեքենայի ուղղությամբ․ ունենք երեք վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Screenshot 2023-05-11 082904

Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

--00—ՅՄ