Սպերցյանն արդեն հասունացել է լավ առաջնությունում խաղալու համար․ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

c07c73c83ac64842f1698f6a8747f1f362fa14dc79567317677993-750x375

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ ժամանակն է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տեղափոխվի եվրոպական թոփ առաջնություններից մեկը, գրում է Armsport.am-ը։

«Սպերցյանն արդեն բավականաչափ հասունացել է լավ առաջնությունում խաղալու համար։ Կարծում եմ՝ նա կարող է խաղալ Իսպանիայում, այս մրցաշարը համապատասխանում է նրա ոճին։

Հիմա երկու շատ ուժեղ լիգաներ կան՝ անգլիական ու իտալական, նրանք այս պահին թոփ-5 առաջնություններում առաջ են մնացածներից։ Էդուարդին պետք է խաղալ, իսկ Իսպանիայում նա ավելի շատ հնարավորություններ կունենա դրա համար։

Այնտեղից կարելի է սկսել: Եթե ​​Մխիթարյանին նայեք, ապա աստիճանաբար խաղալով հասավ «Շախտյոր», «Բորուսիա Դորտմունդ»․․: Պետք է գնալ նույն ճանապարհով»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում «РБ Спорт»-ը։

--00—ՅՄ