Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է Կուբանը․ պաշտոնական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Grigoryan-1-750x375

Ալեքսանդր Գրիգորյանը պաշտոնապես նշանակվել է «Կուբանի» գլխավոր մարզիչ։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հայտնում է ակումբի կայքը, փոխանցում է Armsport.am-ը։

Գրիգորյանը ժամանակին գլխավորել է «Լուչ-Էներգիան» և հաղթանակ տարել ՖԱԼ-ի գավաթում։

«Տամբովի» հետ նա նվաճել է ՌՊԼ-ի ուղեգիր, իսկ «Ալաշկերտի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն: Կանանց ֆուտբոլում նա չորս անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։

56-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է ԲԿՄԱ-ի կանանց թիմը, որտեղից նա հեռացել է 2022 թվականի հոկտեմբերին։

--00—ՅՄ