Արևմուտքի միջնորդությունը հայ-ադրբեջանական գործընթացում կործանարար է, նրա ջանքերը արդյունք չեն տալիս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Մոսկվան հայ-ադրբեջանական գործընթացում չի տեսնում Արևմուտքի միջնորդության դրական արդյունքները, կա միայն օրակարգը ընդհատելու և այդ հարցում ՌԴ ձեռքբերումներն իրենց հաշվին գրանցելու վայրի ցանկություն։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Առայժմ մենք տեսնում ենք խանդի հասնող ինչ-որ զայրույթ Արևմուտքի կողմից։ Արևմուտքը չի նշում կարգավորման հիմնարար փաստաթղթերը, քանի որ դրանք մշակվել և սկսել են կյանքի կոչվել Մոսկվայի միջնորդությամբ։ Բրյուսելն ու Վաշինգտոնը չեն ցանկանում «առաջնորդության արմավենին» զիջել որևէ մեկին։ Սրա հետևանքով է, որ Արևմուտքի ողջ միջնորդությունը դառնում է ոչ թե միջնորդական, այլ կործանարար։ Նրանց ջանքերի իրական արդյունքները չկան։ Այդ իսկ պատճառով նրանք չեն ցանկանում հիշատակել Մոսկվայի միջոնորդությամբ ձեռքբերված զարգացումները» , - նշել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է նաև, որ ռուսական կողմը բարձր է գնահատում այն բոլոր ​​քայլերը, որոնք արդյունք են տալիս, իսկ ահա Արևմուտքի պարագայում գնահատելու ոչինչ դեռ չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ