Պարո՛ն Փաշինյան, փորձում եք բոլորիս դարձնել ստրուկ, արժանապատվությունից զուրկ մարդ. Ռուբեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Դուք վտանգավոր բան եք անում։ Այս մասին, տեսաուղերձով դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց Արցախի նախկին պետնապարար Ռուբեն Վարդանյանը։

«Ամենասարսափելին այն է, որ մենք ոչ թե խոսում ենք, թե որ քաղաքական ուժն է ճիշտ, որը սխալ, այլ մեզ թույլ ենք տալիս ասել, որ մենք ունեցել ենք հազարավոր դասալիքներ՝ առանց ապացույցներ ներկայացնելու, երբ մենք ասում ենք, որ մեր հայ կանայք երջանիկ չեն, երբ խոսում ենք, որ հնարավոր է թքել մարդու երեսին, և դա նորմալ է, երբ եկեղեցու դեմ կարելի է պայքար սկսել, երբ հայտարարում ենք, որ մենք Արցախի հետ ինչ կապ ունենք, մատ թափ տալ ԱԺ-ում և ասել՝ դուք ո՞վ եք, որ մեզ բան եք ասում, եթե կարելի է հասկանալ, որ հազարավոր զոհեր են լինելու և չկանգնեցնել պատերազմը, երբ այս ամենը դառնում է ստանդարտ, դա մենամեծ վտանգն է, որ մեզ սպառնում է»,-նշեց Վարդանյանը։

Նա նաև հավելեց․

«Հակոբավանքից, որը Արցախի սրտում է, ասում եմ՝ Դուք վտանգավոր բան եք անում, փորձում եք մեզ դարձնել ստրուկ և արժեք չունեցող մարդ։ Դա ձեզ մոտ չի ստացվելու»։

Վարդանյանի ձևակերպմամբ՝ քննարկվում են բաներ, որոնք քննարկման ենթակա չեն՝ Ցեղասպանությունը, Արարատը, Նեմեսիսի թեման և շատ այլ բաներ, որոնք եղել են մեր սյուները, որոնց վրա հենվել ենք․

«Վստահ եմ, որ սա երկար չի կարող շարունակվել։ Ամեն ինչ կարելի է պղտորել, բայց ազգային սկզբունքները պղտորել չի կարելի։ Վստահ եմ՝ մեր սերունդն արժանապատվորեն անցնելու է ամենածանր ժամանակը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ