Վանաձորում դանակահարել են «Վայֆայի Արո» մականվամբ՝ «Վենեցիա» սրճարանի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Screenshot_3

Երեկ՝ մայիսի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոնքի շրջանի և ծնկան շրջանի կտրած-ծակած» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և Ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն  տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ 

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանները պարզել են, որ նա Վանաձոր քաղաքի բնակիչ 41-ամյա Արայիկ Սարկիսյանն է։ 

Ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության խմբի, Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքում Սայաթ Նովայի անվան զբոսայգում գտնվող հայտնի «Վենեցիա» սրճարանի տնօրեն, հիվանդանոց տեղափոխված Ա․ Սարկիսյանը վիճաբանել է Վանաձոր քաղաքի բնակիչներ, եղբայրներ 27-ամյա Դավիթ Ղամբարյանի և 19-ամյա Գոռ Ղամբարյանի հետ։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ