Վանաձորում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

19996771_0_86_1600_986_1920x0_80_0_0_1c5e082e393100679436a988c240950a

Լոռու մարզում երեկ վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել, հայտնում է Shanshyan.com-ը։

Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաների ուղևորների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ մեկին դանակահարել են։

Կարճ ժամանակ անց «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ