Ֆինանսների նախարարության պարզաբանումը՝ աշխատողների պարգևավճարների առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

ֆինանսների նախ

ՀՀ Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել․

Լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկատվություն առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում 2022 թվականին իրականացված հաշվեքննության արդյունքում «Պլանավորում, բյուջետավորում, գանձապետական ծառայություններ, պետական պարտքի կառավարում, տնտեսական եւ հարկաբյուջետային քաղաքականության մշակում և մոնիտորինգ» ծրագրի շրջանակում աշխատողներին վճարված հավելավճարների և պարգևատրումների մասով հայտնաբերվել է 540 մլն 865 հազար դրամի չափով անհամապատասխանություն:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2022 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունում աշխատակիցների պարգևավճարները և հավելավճարները տրվել են ԲԱՑԱՌԱՊԵՍ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

--00—ՍՊ