Փաշինյանը ՀՀ վերջին վարչապետն է լինելու, 3-րդ Հանրապետությունը մայրամուտ է ապրում. Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Փաշինյանը ՀՀ վերջին վարչապետն է լինելու, 3-րդ Հանրապետությունը մայրամուտ է ապրում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Նորիկյանի համոզմամբ, Հայաստանը բավականին վտանգավոր ժամանակներ է ապրում, իսկ մեր արտաքին քաղաքականությունը ձախողված է։ Ըստ նրա՝ չկա հստակ ռազմավարություն, մենք չգիտենք, թե ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում պետության անվտանգությունը ապահովելու համար։ Նորիկյանի կարծիքով, կադաստրի մասին Փաշինյանի պատկերավոր նկարագրությունները պետք է բացառվեն, քանի որ դրանք վտանգավոր պնդումներ են։

Նորիկյանը հարցազրույցի ընթացքում հղում արեց նաև հայ-թուրքական պատմական փոխհարաբերություններին՝ հիշելով Բաթումի, Ալեքսանդրապոլի և Կարսի պայմանագրերը։ Նրա կարծիքով, վտանգ կա, որ Թուրքիան ուզում է կնքել չորրորդ մեր շահերից չբխող պայմամագիրը և ամեն ինչ դրան է տանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ