Բորելը կպատասխանի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին ԵԽ անդամների հարցերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

b81176eb-4d9b-4caa-b6c1-d29cc4b2cc6e (1).jpg

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը կքննարկվի այս շաբաթ՝ Եվրախորհրդարանի հունիսյան նստաշրջանի ընթացքում։

Ենթադրվում է, որ դրա վերաբերյալ պարզաբանումներով հանդես կգա Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նա կանդրադառնա նաև Լաչինի միջանցքի իրավիճակին:

Interfax-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի Հետազոտական ծառայության տվյալներով՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կպատասխանի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին, Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում և Լաչինի տիրող իրավիճակին վերաբերող հարցերին։

Այս հարցերը նախատեսված է քննարկվել վաղը՝ հունիսի 13-ին։

 --00--ԶՀ