Երևանում բարձրահարկ շենքի բակի զրուցարանում տղամարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24news

Screenshot_4

Երեկ՝ հունիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 48 հասցեի բակում գտնվող զրուցարանում տղամարդու դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու  հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ