Երևանում չգործող «Անուշ» տրիկոտաժի գործարանի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Screenshot_5

Այսօր նոյեմբերի 2-ինՙ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա տոնավաճառի հարևանությամբ գտնվող խորհրդային տարիներին հայտնի «Անուշ» տրիկոտաժի գործարանի մուտքի մոտ դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի գլխավորությամբ: Տեղում տարածքը սահմանազատել և հետաքրքրասեր քաղաքացիներին դեպքի վայրից հեռացրել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Միրզոյանն ու Ազատ Ղազարյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

-00—ՅՄ