Գրիգորյանը Շահին Մուստաֆաևին առաջարկել է սահմանազատման հարցով հանձնաժողովների հանդիպում անցկացնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Снимок

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից:

Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:

--00—ՅՄ