Վահագն Խաչատուրյանը Բեռլինում կարճատև զրույց է ունեցել Օլաֆ Շոլցի հետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

photo_5222190610415471105_y

 ՀՀ նախագահը գերմանական կողմի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում ՀՀ նախագահը մասնակցել է Բեռլինում անցկացվող Հատուկ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։ Խաղերին մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող մարզիկներ:

s

Միջոցառման ընթացքում նախագահ Խաչատուրյանը ողջունել և կարճատև զրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերի հետ:

 --00—ԱՊ