Կոչ ենք անում Ադրբեջանին ԼՂ ժողովրդին չդարձնել գերի ՀՀ-ի հետ քաղաքական խնդիրները լուծելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24news

Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Ադրբեջանին Ղարաբաղի ժողովրդին չդարձնել պատանդ Հայաստանի հետ քաղաքական խնդիրների լուծման համար, իսկ Երևանին՝ չինքնամեկուսանալ եռակողմ գործընթացներից։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք շարունակում ենք Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման շուրջ աշխատանքները, հույս ունենք, որ հայկական ու ադրբեջանական կողմերը կկատարեն  2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իրենց վրա վերցված բոլոր պարտականությունները։

Բացի այդ, մենք կոչ ենք անում Երևանին չինքնամեկուսանալ եռակողմ հարթակներում աշխատանքից, այդ բացը կործանանար է անդրադառնում տարածաշրջանում առկա իրավիճակի վրա և տանում լարվածության աճին։

Բաքվին էլ կոչ ենք անում քայլեր իրականացնել Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակում իրականացնել ու չդարձնել ղարաբաղյան բնակչությանը պատանդ Երևանի հետ քաղաքական խնդիրներ լուծելու համար», -ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ