Ցավոք, ԱՄՆ աջակցությամբ Ղարաբաղում ռազմական օպերացիան հնարավոր է, կարող է լինել քաոտիկ իրավիճակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24news

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության այն նյութը, որում դիվանագիտական աղբյուրը պատմում էր, թե ԱՄՆ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղին ինչ-որ երրորդ երկրում հանդիպում անցկացնել Ադրբեջանի հետ՝ հակառակ պարագայում սպառնալով, որ կարող է ռազմական օպերացիա սկսվել, ցավոք, հավաստի է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը պատրաստ է աջակցել Բաքվի ու Ստեփանակերտի երկխոսությանը՝ Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության մասով, ինչի մասին ոչ մեկ անգամ հայտնել ենք շահագրգիռ կողմերին։

Եռակողմ հայտարարությամբ այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն ունի գործունեության շրջանակներ, իսկ նրա հիմնական գործառույթը իր պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումն է։

Որքա՞ն է (ռազմական, Ադրբեջանի հարձակում Արցախի վրա - խմբ) օպերացիա հնարավոր, ցավոք, կան հիմքեր։ Իսկ հետո արդեն ամեն ինչ կախված կլինի, թե որքանով կհաղթի իրավական մասը  պայմանավորվածությունների», - նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ