Converse Mobile-ում ներդրվել է բաժանորդագրությունների կառավարման գործիք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

K

Կոնվերս Բանկի Visa քարտապանների համար հասանելի է դարձել բաժանորդագրությունների կառավարման Visa Stop Payment Service-ը (VSPS)՝ ավելի հեշտ, արագ դարձնելով բաժանորդագրությունների կառավարումը, ինչպես նաև հնարավորություն տալով կանխել ֆինանսների անցանկալի դուրսգրումը հաշվից բաժանորդագրությունների դադարեցման միջոցով:

Բաժանորդագրությունների կառավարման Visa Stop ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Converse Mobile հավելվածում Visa քարտի կարգավորումներից ընտրել «Կառավարել բաժանորդագրությունները» բաժինը: Այստեղ ներկայացված են տվյալ քարտի հետ կապված բոլոր բաժանորդագրությունները, և ցանկության դեպքում հաճախորդը կարող է դադարեցնել կամ ակտիվացնել դրանք: 

Ծառայությունից օգտվելու և բաժանորդագրությունների ցանկում փոփոխությունների համար բավարար է մի քանի վայրկյանը:

Տեսանյութն՝ այստեղ

Մանրամասները՝ conversebank.am, 010 511-211

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

 

--00—ԱՊ