Սերբիայում հայտարարել են ԵՄ-ին անդամակցելու պահեստային ծրագրի բացակայության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

1114756.jpg

Սերբիայի իշխանությունները ոչ մի պահեստային ծրագիր չեն մշակել այն դեպքում, եթե առաջընթաց չլինի երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հուլիսի 5-ին հայտնել է Euractiv պորտալը՝ մեջբերելով Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչի հայտարարությունը։

«Տնտեսապես մենք արդեն Եվրամիության մաս ենք, բայց մշակութային, աշխարհագրական և պատմական առումով մենք եվրոպական մայրցամաքի և ազգերի եվրոպական ընտանիքի մի մասն ենք»,-նշել է նա և հավելել, որ իրենք ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի համար պահեստային ծագիր չունեն:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականին, ավելի վաղ հայտարարել էր, որ չի հավատում՝ Սերբիան ԵՄ անդամ կդառնա մինչև իր նախագահական ժամկետի ավարտը։ Բալկանյան Հանրապետության նախագահը նաև ընդգծել էր, որ Եվրամիության և BRICS-ի միջև ընտրության հարցին կարող են բախվել սերբերի ապագա սերունդները։

--00—ԶՀ