Արցախում անցած տարվա համեմատ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է ավելի քան 15 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

1114773_v1.thumb_.jpg

Բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն Արցախում առ ընթացիկ տարվա հունիսի 30-ը ընթացիկ գներով կազմել է 88 հազար 86 դրամ, իսկ պարենային զամբյուղի արժեքը` 49 հազար 766 դրամ:

Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ մանրամասնելով, որ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 15,4 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ ՝ 6,9 տոկոսով:

 --00—ԶՀ