Սյունիքում քննարկվել է միջազգային կառույցների հետ աշխատանքը, տեղական արտադրանքի արտահանման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24news

347562114_661053869397314_3598143945875280362_n

Հուլիսի 8-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը հանդիպել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսին, ղեկավարի տեղակալ Մաթիաս Հեսփեին և ԿԱՀ-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Մարուքյանին։

Հյուրերը ներկայացրել են այս պահին հիմնադրամի կողմից Սյունիքում իրականացվող ծրագիրը, որն ուղղված է կանանց հզորացմանը, քննարկել մարզային իշխանության հետ համագործակցության հարցեր։

Հայկ Հարությունյանը պատասխանել է նաև հիմնադրամի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են անվտանգությանը, միջազգային կառույցների հետ աշխատանքին, տեղական արտադրանքի արտահանմանը, ինչպես նաև ներկայացրել Սյունիքում զարգացում պահանջող ոլորտների առումով մարզային իշխանության սահմանած առաջնահերթությունները։

--00—ՅՄ