Բարսելոնան հրաժարվել է վերադարձնել Նեյմարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

դդ

«Բարսելոնան» հրաժարվել է վերադարձնել Նեյմարին։

Ըստ Mundo Deportivo-ի՝ գործակալները «Բարսելոնային» առաջարկել են պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվողի հետ, սակայն կատալոնական ակումբը հրաժարվել է այս տարբերակից,-փոխանցում է Armsport-ը։

Հաղորդվում է, որ տրանսֆերին դեմ է արտահայտվել մարզչական շտաբը։ Մարզիչները կարծում են, որ բրազիլացին կփչացնի մթնորտը հանդերձարանում։

Նշվում է, որ Նեյմարի շրջապատը մտածել է նրա՝ «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորության մասին այն բանից հետո, երբ Լիոնել Մեսսին հրաժարվել է վերադառնալ կատալոնական ակումբ։

«Բարսայի» ղեկավարությունը մարզիչներին տեղեկացրել է բրազիլացու տրանսֆերը կազմակերպելու հնարավորության մասին, սակայն նրանք կտրականապես մերժել են այս առաջարկը։ «Բարսելոնայի» մարզիչները չեն կասկածում Նեյմարի մակարդակի վրա, բայց կարծում են, որ հանդերձարանում լավ մթնոլորտն ու համախմբվածությունն ավելի կարևոր է։

--00—ՍՊ