Տավուշի մարզը ներկայացվել է համառուսաստանյան ֆորումին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

սս

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հրավերով մարզպետարանում էին Կրասնոյարսկի երկրամասում կայացած «Бирюса 2023» համառուսաստանյան երիտասարդական ֆորումի մասնակից 4 երիտասարդներ Արտյոմ Մկրտումյանը, Վարդան Մկրտչյանը, Հայկ Սարգսյանը, Սուրեն Պետրոսյանը, տեղեկանում ենք մարզպետարանից։ 

Հանդիպման ընթացքում երիտասարդները կիսվեցին իրենց տպավորություններով եւ ստացած նոր գիտելիքներով ու փորձով։

Մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհակալություն հայտնեց մարզը ներկայացնելու համար եւ տղաներին պարգեւատրեց շնորհակալագրերով։

--00—ՍՊ