Կասետային զինամթերք կկիրառենք Ուկրաինայում, եթե այդ զենքը մատակարարվի Կիևին․ Շոյգու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

սս

Կասետային զինամթերք կկիրառենք Ուկրաինայում, եթե այդ զենքը մատակարարվի Կիևին,- հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Մոսկվան կասետային զինամթերք ունի, այն կարող է կիրառել «առիթների համար»․ «Դրանք շատ ավելի արդյունավետ են, քան ամերիկյանները, - նշել է ՌԴ նախարարը, փոխանցում է РБК-ն։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը դեռևս ձեռնպահ է մնում ռազմական գործողություններում դրանց կիրառումից՝ հասկանալով, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել նման զինամթերքի կիրառումը խաղաղ բնակչության համար։

--00—ՍՊ