Միրզոյանի՝ Ավստրիա այցի ընթացքում տեղի է ունեցել երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

a0e76eb4-287c-47fc-b004-fe80f46f91df.jpg

ԱԳ նախարարի Ավստրիա այցի ընթացքում տեղի է ունեցել երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան միկրոբլոգում: Նշվում է, որ քննարկվել են առկա մարտահրավերները։

«Ներկայացվեցին բանակցային գործընթացի մանրամասները։ Հրամայական է անհապաղ միջազգային ջանքեր գործադրել՝ ուղղված Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կարգավորմանը»,-ասվում է հաղորդագրությունում:

--00—ԶՀ