Փաշինյանն ու Միրզոյանը Գրանադայում հանդիպել են Բելառուսի ընդդիմության առաջնորդի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,24News

առ

Փաշինյանն ու Միրզոյանը Գրանադայում հանդիպել են Բելառուսի ընդդիմության առաջնորդի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ընդդիմադիր առաջնորդի  X-ում արած գրառումից։

Սվետլանա Տիխոնովսկայան Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ոտքի վրա ունեցած զրույցի ընթացքում ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

 «Ես համաձայն եմ, որ բանակցությունները պետք է բերեն երկար սպասված և կայուն խաղաղություն տարածաշրջանում», - նշել է Տիխոնովսկայան X-ում։

--00--ԼՀ