Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ՝ ճանապարհին հարակից հատվածում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

50b3a67c-9580-40bf-92bd-2cac740af897.jpg

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+100-կմ35+700 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, վաղը՝ հուլիսի 25-ին, ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

--00—ԶՀ