Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24news

ՃԴ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել․

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+200-կմ35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, վաղը՝ հուլիսի 18-ին, ժամ 18։00-20։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

--00—ՍՊ