Թշնամին հերթական անգամ հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ է բացել քաղաքացիական անձի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24news

1679831186_40a09ca9-f570-4eca-a54c-e34f8cf3ec1e

Հուլիսի 24-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959թ.) իրեն պատկանող տրակտորով, Շոշ գյուղի վարչական տարածքում  գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Զինադադարի խախտման հետևանքով  դադարեցվել են  գյուղատնտեսական  աշխատանքները:

Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

--00—ՅՄ