Բռնցքամարտի պատանեկան ԵԱ. 13 մարզիկներից 9-ն առնվազն բրոնզ են ապահովել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news

ma8

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 13 բռնցքամարտիկներից 9-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

80 կգ քաշային կարգում Անդրանիկ Մարտիրոսյանը հաղթել է խորվաթ Մատե Ջուկիչին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հայ բռնցքամարտիկը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին:

Կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել նաև Ալիկ Կճոյանը (63 կգ)` վստահ հաղթանակ տանելով ուկրաինացի Գերման Բոդնարչուկի նկատմամբ:

Ավելի վաղ քառորդ եզրափակչի արգելքը հաղթահարել էին նաև Արեն Խառատյանը (52 կգ), Սպարտակ Նահապետյանը (57 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ):

Այսօր՝ ցերեկային մրցահերթում, Վաղարշակ Քեյանը եզրափակչի ուղեգրի համար կմրցակցի Ռումինիայի ներկայացուցչի հետ, իսկ Տիգրան Հովսեփյանը՝ բուլղարացու հետ: Մենամարտերի մեկնարկը 13:00-ից է:

Մեր մյուս ներկայացուցիչները ռինգ դուրս կգան երեկոյան մրցահերթում:

--00—ԼՀ