Սյունիքում հացի արտադրամասի գործունեությունը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news

պան

Սյունիքում վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Լենո Հարությունյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Սյունիքի մարզ, գ. Շինուհայր):

 Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:

--00—ԼՀ