Գիտությունը հակառակն է ասում այն ամենի, ինչ արվում է ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Varujan-Gexamyan-2-1

Նորմալ պետությունում, որը չի ուզում լինել բանանային հանրապետություն կամ տապալված պետություն (failed state), գիտելիքն ու գիտելիքահեն քաղաքական որոշումները պետության զարգացման առաջնային գրավականն են՝ քաղաքական համապատասխան էլիտայի հետ միասին։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Հայաստանի պարագայում այսօր ընդունվող ոչ մի քաղաքական որոշում և հատկապես՝ արտաքին քաղաքականության ոլորտում որևէ ծրագիր ետևում չունի ոչ մի գիտելիքահեն փաստարկ։ Փաստարկ, ոչ թե էմոցիա կամ քաղաքականացված կարծիք։ Օրինակ՝ տարածաշրջանի երկրների մասնագետների՝ թուրքագետների, իրանագետների, արևելագետների գիտելիքները և կարծիքները Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, ՌԴ և այլ հարցերի վերաբերյալ ոչ թե ներկայացվում են հավուր պատշաճի ու քննվում պետության կողմից (ինչը պետության առաջնային պարտավորությունն է), այլ դրանք գիտելիքի փոխարեն որակվում են որպես քաղաքական կարծիք և լռեցվում, անտեսվում, չեզոքացվում։

Սա արվում է պարզ պատճառով՝ գիտությունը հակառակն է ասում այն ամենի, ինչ արվում է ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից։ Դրա համար էլ ցանկացած քայլ, որ նախաձեռնված է այսօր, ուղղակիորեն մեզ մոտեցնում է տապալված պետության՝ failed state-ի կարգավիճակի»։

--00—ՅՄ