Ավինյան՝ 9,3 %, Մարության՝ 3,7%, «Ապրելու երկիր»՝ 2,2%. Gallup-ը՝ ավագանու ընտրությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Երևանում անցկացված հարցումների արդյունքներով, խնդիրներից առաջին տեղում աղբահանության հարցն է` 33,4 տոկոս, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Հարցված երևանցիների 9,3 տոկոսը քվեարկելու է ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին, Հայկ Մարությանի օգտին` 3,7 տոկոսը, «Հայաստան, դաշինքի օգտին` 2,8 տոկոսը, Հայաստանի Եվրոպակա կուսակցության օգտին` 2,2 տոկոսը:

Նավասարդյանը նշեց նաև, որ հարցումներն անցկացվել են հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 5-ը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ