Երևանի ընտրությունները միջոց են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար. Ռուբեն Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Երևանի ընտրությունները միջոց են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։

Հակոբյանի համոզմամբ, Փաշինյանին միայն փողոցով կարելի է հեռացնել և Երևանի ավագանու ընտրություններն էլ պետք է փոխակերպվեն պայքարի հարթակի։ Ըստ նրա՝ չի կարելի խոսել ասֆալտի, փոշու, վերելակների մասին, երբ Արցախը շրջափակված է, իսկ Հայաստանն էլ «ղազի կարգավիճակով» է միջազգային հարաբերություններում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ