Դատախազություն են ներկայացել Քոչարյանի որդու ընտանիքի ներկայացուցիչը և Սեդրակ Առուստամյանը․ Sputnik

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Screenshot_3

«Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը, նրա ընտանիքի անդամների ներկայացուցիչը, ինչպես նաև Լևոն և Սիրուշո Քոչարյանների ներկայացուցիչն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ներկայացել են դատախազություն։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

«Իրավասու մարմինը ներկայացած անձանց տրամադրել է ուսումնասիրությունների արդյունքներով հավաքված նյութերը` առաջարկելով օրենքով նախատեսված ժամկետում ծանոթանալ և դիրքորոշում ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ»,– ասված է դատախազության պատասխանում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ