Ձեր նշանակումը կնպաստի ոլորտում փոխգործակցության սերտացմանը. Սիմիդյանը՝ Իրանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

սիմ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

Նախարար Հակոբ Սիմիդյանը ողջունել է գործընկերներին և շնորհավորել դեսպանին նշանակման կապակցությամբ ու հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ:

Նախարարը հույս է հայտնել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի նշանակումը նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար:

«Մեր երկրների միջև առկա են բարեկամական դիվանագիտական հարաբերություններ և ոլորտային սերտ համագործակցություն, լիահույս եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի շրջակա միջավայրի ոլորտում փոխգործակցության սերտացմանը և արդյունավետության բարձրացմանը»,- նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն օրակարգ։ Կողմերը պայմանավորվել են համագործակցել տարածաշրջանում բնապահպանական խնդիրների կանխման և լուծման ուղղությամբ, իրականացնել փորձի փոխանակում և համատեղ ծրագրեր։

Հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված գաղափարների իրագործման ուղղությամբ մեկտեղել ջանքերը:

--00--ԼՀ