ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսը լքելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

1117796

Մինսկում ԱՄՆ դեսպանությունը օգոստոսի 21-ին կոչ է արել իր քաղաքացիներին լքել Բելառուսը՝ Եվրամիության հետ սահմանին սահմանային անցակետերի փակման կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքը:

«Բելառուսում ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը: ԱՄՆ քաղաքացիներին չի թույլատրվում Բելառուսից ցամաքային ճանապարհով Լեհաստան մուտք գործել: Մի մեկնեք Ռուսաստան կամ Ուկրաինա»,- ասված է դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ