ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ դիտարկել Ռուսաստանից հեռանալու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

 

տռռեգտեռգ

ԱՄՆ քաղաքացիները պետք է դիտարկեն կոմերցիոն թռիչքներով Ռուսաստանից անհապաղ հեռանալու հարցը, հայտնում է Reuters-ը։ Հայտարարության մեջ Պետդեպարտամենտը վկայակոչել է ավիաընկերությունների աճող թիվը, որոնք չեղարկում են թռիչքները, եւ երկրները, որոնք փակում են իրենց օդային տարածքը Ռուսաստանի համար Ուկրաինա ներխուժումից հետո:

Պետդեպարտամենտն ԱՄՆ քաղաքացիներին խնդրել է «չնախատեսված հանգամանքների համար պլան ունենալ, որը կախված չէ ԱՄՆ կառավարության օգնությունից»:

Պետքարտուղարությունը ՌԴ ուղեւորությունների իր առաջարկությունները պահպանել է «4-րդ մակարդակում. չճանապարհորդել»:

Փետրվարի 20-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին խորհուրդ տվեց տարհանման պլան ունենալ՝ պատճառաբանելով ահաբեկչական հարձակումների սպառնալիքը Մոսկվայում եւ Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանի երկայնքով։

--00--ՍԳ