Իմ անձնական շահով չեմ առաջնորդվում, վարչապետին Խնձորեսկի ճանապարհի հարցով դիմել եմ, կլուծվի հարցը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

«Ավելի քան մեկ տարի է, որ ես ոչ մի կուսակցության չեմ սատարում։ Ես չեմ կարծում, որ պետք է մարդկանց անցած ուղին մեկ վարկյանում դնել  քննադատել , իմ հայացքներում ոչինչ չի փոխվել, ես ՀՀ-ի համար պատրաստակամ մարդ եմ, իմ պետության կողքին կանգնած եմ, իսկ ինչ վերաբերվում է իշխանության հետ համագործակցությանը՝ նույնիսկ իմ կալանավայրում լինելու ընթացքում, համայնքապետարանը իշխանությունների հետ համագործակցել է »,- այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով իր և իշխանության համագործակցությանը։

Առուշանյանը նշեց նաև, որ  իր անձնական շահով չի առաջնորդվում, վարչապետին Խնձորեսկի ճանապարհի հարցով դիմել է, կլուծվի հարցը։

--00--ԼՀ