ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Արցախում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

1679489754-336626151_199608636102739_5470491066229486905_n

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն հայտարարել է, որ Արցախում տիրող իրավիճակը ներառված է օգոստոսի 31-ին Իսպանիայում անցկացվող ԵՄ արտգործնախարարների հանդիպման օրակարգում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գերմանիայի ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Արցախում էլեկտրամատակարարման խափանումների մասին՝ շեշտելով մարդկանց բնականոն կյանքի համար Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը։

«Եվ այդ իսկ պատճառով մենք վճռական կոչով դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն, ի վերջո, պետք է ստանա այն, ինչ հարկավոր է կյանքի համար: Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար»,-ասել է նա։

--00—ՅՄ